Սանկտ Պետերբուրգում թեթև մարդատար ավտոմեքենայի հետ բախման արդյունքում ուղևորատար ավտոբուսը բռնկվել է: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, վթարի արդյունքում ավտոբուսի վարորդը մահացել է:
Ինչպես հայտնում են գործակալության աղբյուրները, վթարի արդյունքում տուժել են ավտոբուսի 8 ուղևորները: