Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը դատի են տվել «Mail on Sunday» թերթին և նրա հրատարակիչ «Associated Newspapers»-ին՝ դքսուհու մասնավոր նամակը հրապարակելու համար։ Այս մասին հայտնում է Life-ը։
Հարրին իր պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ հավատում է ԶԼՄ-ների ազատությանը, օբյեկտիվ և ճշմարտացի լրագրությանը․ «Դժբախատաբար կինս դարձել է բրիտանական թերթերից մեկի նոր զոհը, որոնք չեն մտածում հետևանքների մասին։ Այս անողոք արշավը թեժացել է մեկ տարվա ընթացքում՝ սկսած նրա հղիության ընթացքից և մեր նորածին որդու նկատմամբ խնամքից»,-ասվում է հայտարարությունում։
Հարրին նշել է նաև, որ այդպիսի անողոք քարոզչությունը թանկ արժե։
«Հատկապես, երբ դրանք սուտ և չար շահարկումներ են։ Չնայած մենք շարունակում ենք ձևացնել, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Ձեզանից շատերը կարող են դա հասկանալ, բայց ես չեմ կարող նկարագրել, թե որքան ցավալի է դա»,-ասել է արքայազնը։
Ըստ Հարրի, կնոջ անձնական նամակի հրապարակումն ընթերցողի կարծիքը շահարկելու միջոց է։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հրապարակված նամակը շատ հմուտ ձևով փոխել են։
«Հենց այդ պատճառով մենք որոշել ենք դիմել դատարան, գործընթացը տևել է մի քանի ամիս»,-ասել է Հարրին։