Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ազգային ժողովը չի կարող որոշել Հրայր Թովմասյանի հարցը. ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը

Մենք պարոն Փաշինմյանի հետ հաճախակի ենք հանդիպում և քննարկում ենք ներդրումներին վերաբերող հարցեր, քաղաքական հարցերով մենք չենք հանդիպել և նման թեմաներ չենք քննարկել: Միայն տնտեսություն և ներդրումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Փաշինյանի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարցում, Ծառուկյանը նշել է, որ խմբակցությունով քննարկել են հարցը. «Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվարկել: Իսկ այսօր ներկայացված հիմնավորումները շատ թույլ են: Բացի դրանից, ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է: Որոշողը ՍԴ-ն է: Մենք մեր խմբակցությամբ որոշել ենք, որ չենք մասնակցելու քվեարկությանը»:

 

Նույն շարքից