Հայաստան 

Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

analitik.am

Շվեդիայում Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի նորընտիր խոսնակ Ուրբան Ահլինին հոկտեմբերի 29-ին ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։  Շնորհավորելով Ուրբան Ահլինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` դեսպան Ապիտոնյանը նրան է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական նամակն ու Հայաստան այցելելու հրավերը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերը, կարևորվել է երկու երկրների խորհրդարանների և քաղաքական ուժերի միջև համագործակցության ընդլայնումը։

 

Դեսպանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Եվրոպական միության և անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչպես նաև աներկբա հանձնառությունը` շարունակելու համակարգային բարեփոխումները ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պետական արդյունավետ կառավարման ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները կարգավորող նոր իրավական հիմքի մշակումը։

 

Խորհրդարանի խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր:

Նույն շարքից