Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մշակած՝ «Վիճակախաղերի մասին» օրինագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո ընդունվել են գրեթե բոլոր առաջարկները:
Ընդունվել է այդ թվում նաև ԼՀԿ-ական Արկադի Խաչատրյանի առաջարկը, որով խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատական վճռի հանգամանքը: Օրենքով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը դատական կարգով կարող է արգելել մյուսին մուտք գործել խաղասրահ: