ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ներկայացված նախագծում հիմնավորումները թույլ են. «Ուղղակի պետք է ԲՀԿ-ի դիրքորոշումն ընդունել որպես ի գիտություն: Պետք է նկատել այն, որ ԲՀԿ-ն դեմ չի քվեարկելու, ուղղակի նախընտրում է չմասնակցել քվեարկությանը»:
Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ, որ ԱԺ-ն չի որոշելու Թովմասյանի ճակատագիրը, ու դա օրենքն է սահմանում. «Ազգային ժողովն ընդամենը նախագիծ է ներկայացնում ՍԴ-ին, և այդ կառույցն ինքն է որոշում, թե ինչ է լինելու հետագայում»:
Մակունցը չի կարծում թե իրենց ներկայացրած հիմնավորումները թույլ են:
Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և ՍԴ-ն պետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը գնում է, թե՝ մնում: