Ավստրալացի գիտնական Ադամ Թորնը փորձարկման ընթացքում թույլ է տվել հսկայական օձին կծել իրեն: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը, փոխանցում է Լենտան։
Փորձարկումը կատարվել է «Ցավի թագավորներ» հաղորդման համար: Ալլևան և Թորնը ճանապարհորդում են աշխարհով և վտանգավոր կենդանիների ու միջատների միջոցով դիտավորյալ ենթարկում են իրենց հարձակման: Անվախները մշակել են վախի 30 բալանոց սանդղակ՝ գնահատելու ցավի ուժգնությունն ու տևողությունը:
Այս կերպ տղամարդիկ հեռուստադիտողներին ցույց են տալիս, թե որ կենդանիներից պետք է խուսափել:
Տեսանյութում նկարահանված օձը թունավոր չէ, հասնում է 1-7 մետր երկարության։ Սովորաբար այս սողունները սնվում են կաթնասուններով, թռչուններով և խոշոր մողեսներով՝ ամբողջությամբ կուլ տալով որսը։ Դրանք առանց սննդի կարող են ապրել մինչև 1,5 տարի։ Այս օձերը վտանագավոր են մարդկանց համար։