Հասարակություն 

Հայոց եկեղեցուն ոչ մի մոնղոլ, թաթար, սելջուկ, պարսիկ չի կարողացել ծնկի բերել. Վարդան Ղուկասյան

Եթե հարցը վերաբերում է Հայոց եկեղեցուն, պետք է նկատենք, որ այն հայոց ազգն է ներկայացնում և միանշանակ իր զավակաները, հանձինս՝ ինձ, պաշտպանում են եկեղեցուն: Բայց եթե հոգևորականներ կան, որոնց վերաբերում է խոսքը, ուրեմն ինքը գիտի, թե ինչ է ասում: Իսկ Հայոց եկեղեցուն ոչ մի մոնղոլ, թաթար, սելջուկ, պարսիկ չի կարողացել ծնկի բերել: Ես չեմ պատկերացնում, որ ամբողջ եկեղեցու մասին բան խոսի Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե առանձին հոգևորականների մասին է, ես էլ եմ դրան կողմնակից: Օրինակ շատ հոգևորականներ կան, որոնց պետք է փիլոնազրկեն: Բայց Հայոց եկեղեցուն կպնելուն ես դեմ եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով որոշ հոգևորականների ծնկի բերելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին:

 

Նույն շարքից