Եթե ես այցելեմ Ռոբերտ Քոչարյանին, դուք այդ մասին կիմանաք: Ես ասել եմ, որ հարգում եմ նրան ու շարունակում եմ ասել: Մենք միասին աշխատել ենք, վերականգնել ենք աղետի գոտին, պատերազմը հաղթանակած հայորդի է, հարգում եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Ղուկասյանը խոսել է նաև իր ունեցվածքի մասին՝ հայտարարելով, որ 4-րդ դասարանից աշխատում է, շառիշուռի հետևից չի ընկել, մինչև հիմա էլ աշխատում է. «Ես էլ իմ եղբայրներն էլ միշտ աշխատել ենք: Խորհրդային Միության ժամանակ ջիպերն էլ ենք ունեցել, 2 հարկանի բնակարաններ էլ ենք ունեցել, հիմա էլ վարկերի տակ ենք: Դուք սխալ մի ներկայացրեք: Ուղղակի գայլերին թողել եք, ընկել եք ում հետևից»:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև ասել է, որ Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, ֆերմաներ է ունեցել և այլն: