ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինին՝ Մոսկվայի և Պեկինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Մեր երկիրն առաջինն է ճանաչել Չինաստանի Ժովողրդական Հանրապետությունը և անմիջապես ստեղծել է սերտ համագործակցություն նրա հետ։ Հիշելով ռուս-չինական հարաբերությունների պատմությունը, մենք կարող ենք վստահորեն ասել, որ դրանք պատվով են դիմացել ժամանակի փորձություններին»,-ասվում է հայտարարության մեջ։
Պետության ղեկավարը բարձր է գնահատել համագործակցության գործում ունեցած հաջողությունները, քաղաքական մակարդակի երկխոսության ընդլայնումը, ինչպես նաև համատեղ ջանքերը տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հարցերը լուծելու ուղղությամբ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Խորհրդային Միությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1949-ի հոկտեմբերի 2-ին: