Իրավական գլխավոր 

Ռուսաստանում «Армения» ռեստորանը շահել է դատը

Մոսկվայի դատարանը մասամբ բավարարել է «Армения» ռեստորանի հայցը՝ հուլիսի 27-ին մայրաքաղաքում կայացած անօրինական բողոքի ակցիայի կազմակերպիչների դեմ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Դատարանի որոշմամբ, պատասխանող կողմը պարտավորվում է 241 520 ռուբլի վճարել հայցվոր կողմին:

Պատասխանող կողմում մի քանի քաղաքացի են, այդ թվում նաև Ալեքսեյ Նավալնին:

Հայցը ներկայացվել է, քանի որ ռեստորանը չի կարողացել նշյալ օրն աշխատել ակցիայի պատճառով, ինչի արդյունքում վնաս է կրել:

Նույն շարքից