Հայաստան 

ՀՀ ԱԳՆ պաշտոնյան պատասխանել է Կովսականի մասին Բաքվի հայտարարությանը

analitik.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող հայկական Կովսական (Զանգելան) քաղաքում մանկապարտեզ բացելու հետ: Ադրբեջանական կողմը սա ներկայացրել էր իբրև հայկական կողմի սադրիչ քայլ` պնդելով, թե մինչև 1993 թվականը Կովսականում հայեր չեն եղել:



Ի պատասխան նման որակումների «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը զարմանք է հայտնել պաշտոնական Բաքվի նման հայտարարության առնչությամբ: «Զանգելանում մինչև 1993 թվականը հայեր չե՞ն եղել: Եթե ձեր քաղաքական պատմությունը սկսվում է 20-րդ դարից, ապա դա դեռ չի նշանակում, որ այստեղ նախքան այդ պատմություն չի եղել»,-  գրել է Տիգրան Մկրտչյանը:

Նույն շարքից