Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործն այս պահին նախաքննության փուլում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ պնդելով, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
Քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այս պահին չի հարցաքննվել: Երբ նախաքննական մարմինն անհրաժեշտություն տեսնի, այդ ժամանակ էլ մարզպետը կհարցաքննվի: Հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա: