Հասարակություն Բարի օր 

Հանել ենք ու նկարվել. Փաշինյանը՝ հայտնի սելֆիի ու այնտեղ Լուկաշենկոյի բացակայության մասին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայտնի սելֆիի մասին, որտեղ երևում են նաև ՌԴ ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին:

Նշենք, որ սելֆին արվել է ԹՈւՄՈ գնալու ճանապարհին:

Փաշինյանը մասնավորապես նշեց, որ պատմելու բան չկա. «Հանել ենք, նկարվել ենք»:

«Եթե նկատի ունեք միջավայրը, ապա ասեմ, որ ընդունված պրակտիկա է, երբ ղեկավարները պետք է ինչ-որ միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում: Այդ մասով որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ուր էր Լուկաշենկոն, վարչապետն ասաց, որ նա արդեն մեկնել էր Հայաստանից. «Նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել, ոչ երեկ: Միջոցառումներ կային, որոնց նա պետք է մասնակցեր, դրա համար ավելի շուտ մեկնեց Հայաստանից»:

Նշեք, որ օրեր առաջ մահացել է Լուկաշենկոյի զոքանչը:

Նույն շարքից