Ես վստահ եմ, որ պարոն Թորոսյանն այս մասով առհասարակ ասելիք չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դավիթ Սանասարյանը` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատարանում նոր ասելիք կունենա։
«Նայում ենք Թորոսյանի ցուցմունքը և Ադյանի ցուցմունքը, ոնցոր նույն սենյակում գրած լինեն, ոնցոր ասած լինեն՝ դու այսպես ես գրել դրա շարունակությունը ես գրեմ։ Եվ հետո Գևորգ Խաչատրյանի ու Տարոն Սիմոնյանի ցուցմունքն Ադյանի ցուցմունքին է կպցրած։ Այսինքն ամեն ինչ հարմարեցված է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ շինծու է»,-ասել է Սանասարյանը։
Նրա խոսքերով, երբ ինքը դեռևս ներգրավված չէր որպես կասկածյալ, իր մոտ են եկել Ադյանի հարազատները, փաստաբանը, և ասել են, որ վերջինիս ճնշել են, որպեսզի իր դեմ ցուցմունք գրի․ «Տիկին Պետրոսյանը ներկայացրեց, որ Ադյանը խնդրում է քննիչի հետ տեսակցություն՝ առանց փաստաբանների ու գրում է, որ Սանասարյանի վերաբերյալ բան ունի ասելու։ Այդ ո՞նց այդպես ստացվեց։ Այդ նույն Ադյանն առերեսման ժամանակ ասել է, որ ես միշտ պայքարել եմ կոռուպցիայի դեմ»։