ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է.
«Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի մարտի 16-ին իմ կատարած այցի ընթացքում:
Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը:
Սա նաեւ փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ»:
Նշենք, որ այս պահին վարչապետը խորհրդարանում է և մասնակցում է հարցուպատասխանին: