Հայաստան 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով ամեն ինչ չի ավարտվում. Շավարշ Քոչարյան

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ևս մեկ հանգրվան է ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատպարտմանն ուղղված պայքարը շուրանակելու համար: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: «Մյուս տարի լրանալու է  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իհարկե, աշխատանքի զգալի հատված կատարվում է արդեն այս տարի, նույնիսկ որոշ միջոցառումներ եղել են նախորդ տարի, իսկ այն միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենան մյուս տարվա ապրիլի 24-ին և մինչ այդ, ուշադրության կենտրոնում են»,-  հայտնեց ԱԳ փոխնախարարը:


Միևնույն ժամանակ, Քոչարյանը նկատեց, որ 2015թ. ապրիլի 24-ով ամեն ինչ չի ավարտվում: Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի շրջանակներում իրականացվող ծրագրերը  շարունակական են լինելու և' 2015թ. և' ապագայի համար:

Նույն շարքից