Հասարակություն 

Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարական առանձնատներում վերանորոգումների մասին:

Վարչապետը նշեց, որ կառավարական առանձնատներից մեկում երկու օր առաջ տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն. «Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»:

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում. «Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»:

Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված:

Նույն շարքից