Քաղաքական Միջազգային 

Պոմպեոն հրապարակել է Սիրիայի ափերին իրանական տանկերի լուսանկարը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդում է, որ «Adrian Darya» տանկերը Սիրիայի ափին նավթ է փոխանցում այլ նավին:

«Չնայած Մեծ Բրիտանիայում Իրանի արտգործնախարար Զարիֆի կողմից տրված խոստմանը, որ «Adrian Darya 1»-ը նավթ չի առաքի Սիրիա, այժմ նա նավթ է տեղափոխում Սիրիայի ափեր: Արդյո՞ք աշխարհն Իրանին կենթարկի պատասխանատվության, եթե այդ նավթն ի վերջո տեղափոխվիՍիրիա»,-գրել է Պոմպեոն Թվիթերյան իր էջում։

Հաղորդագրության տակ պետքարտուղարը տեղադրել է մի լուսանկար, որում պատկերված է երկու նավ: Դրանցից մեկը «Adrian Darya 1»-ն: Նավերը կանգնած են իրար կողքի՝ Սիրիայի Բանիաս քաղաքում, որտեղ գտնվում է նավթավերամշակման գործարանը:

Նույն շարքից