ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր էջում գրում է․
«ՀՀ Ազգային ժողովի Ներքին աուդիտի բաժինն ուսումնասիրել է 2016-2018 թթ. կադրային նշանակության փաստաթղթերը, որտեղ հայտնաբերվել են օրենքի պահանջների բազմաթիվ խախտումներ (գնահատականները դեռևս կտրվեն)։
Սակայն ուզում եմ ներկայացնել ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած վիճակագրական որոշ տվյալներ, որոնք շատ տարօրինակ են և ուշադրություն գրավող։
Պարզվել է, որ 2016 թվականին կազմակերպվել և իրականացվել է ազատ հաստիքների համալրման 11 մրցույթ, 2017 թվականին՝ 11 մրցույթ, իսկ 2018 թվականին` 49 մրցույթ, ինչն ավելի քան 4 անգամ գերազանցում է նախորդ 2 տարվա ընթացքում անցկացված մրցույթների քանակը: Ավելին, մրցույթների գերակշռող մասը 71.4%-ը կամ 35 մրցույթ անցկացվել է նոյեմբերի 19-ից դեկտեմբեր 26-ն ընկած ժամանակահատվածում, երբ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով լուծարված էր (2019թ-ի նոյեմբերի 1-ից):
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս ժամանակաշրջանում (2018 նոյեմբեր-դեկտեմբեր) անցկացված մրցույթների 71%-ում արձանագրվել է մասնակցության ցածր ցուցանիշ՝ 1-3 թեկնածու: Ցածր մասնակցության նման ցուցանիշ արձանագրվել է վերջին անգամ 2016 թ-ին, երբ այն կազմել է 63%:
Հ.Գ. Ի՞նչ շարժառիթներով և շահերով է պայմանավորված եղել այս շտապողականությունը...»,- գրում է