Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունում ձևավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որևէ գերատեսչության, այլ ՝ ուղղակի վարչապետին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս կառույցի առումով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. մասնավորապես նախատեսվում է կառույցի ներկայացուցչություններ ունենալ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև առանձին մասնաճյուղեր՝ խոշոր քաղաքներում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նախատեսում է այնտեղ ընդգրկել ոչ քաղաքականացված, բայց իրեն հավատարիմ կադրեր, ներկայումս ընթանում է խորհրդի կազմի «քասթինգը»։

Ըստ լուրերի՝ այս խորհուրդը վերահսկման լուրջ գործիքակազմ է ունենալու, ավելի շատ հարելու է ուժային բլոկի կառույցների շարքին, իսկ կազմում կընդգրկվեն փորձառու և որոշակի կենսափորձ ունեցող ապաքաղաքական անհատներ։

Այս բլոկի համակարգման աշխատանքները, մեր տեղեկություններով, վերահսկում է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից