Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: