Պուշկինի շրջանի Տարասովկա գյուղի մոտակայքում գտնվող Յարոսլավլի ավտոճանապարհին բեռնատարի տակ կոկորդիլոս է ընկել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով համացանցում տարածված տեղեկություններին և լուսանկարներին։

Այս պահին հայտնի չէ, թե որտեղից է գիշատիչը հայտնվել ավտոճանապարհին։
Ականատեսների խոսքով, կոկորդիլոսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, որից վրաերթի է ենթարկվել:
Ինչպես ենթադրվում է համացանցում տարածված տեղեկություններից, կենդանին հնարավոր է փախել է կրկեսից, որը նախկինում գտնվել է այդ տարածքում։