Տեսանյութեր Հասարակություն 

Մեզ համար այս թեման զգայուն է. Վլադիմիր Պուտին /տեսանյութ/

 

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին տեղի կունենա Պետական խորհրդի նիստը՝ տարածաշրջանային ղեկավար կազմի հետ, որը նվիրված կլինի առողջապահական խնդիրներին։

«Մենք կշարունակենք տարածաշրջանային ղեկավարների հետ քննարկել այս թեմաները, այդ թվում՝ այս տարվա հոկտեմբերին վերջին հատուկ կազմակերպված Պետական խորհրդի նիստում»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսների համար առողջապահական խնդիրները զգայուն թեմաներ են. «Խոսքը ՖՄԿ-ների (ֆելդշեր-մանկաբարձական կենտրոններ) շրջաններում, թաղային և միջհամայնքային հիվանդանոցների և նմանատիպ հաստատությունների մասին է։ Այսինքն՝ այն հաստատությունների, որտեղ մարդիկ ամենաշատն են այցելում և ինչի հետ իրենց կյանքի ընթացքում բախվում է ամեն երկրորդը»,-ասել է նա։

Նախագահը հիշեցրել է նաև, որ բժիշկների աշխատանքի որակի արդյունավետությունից են կախված այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, ժողովրդագրությունը և ընդհանուր առողջությունը։

 

 


 

 

Նույն շարքից