Հասարակություն Բարի օր 

ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռմբակոծիչի վթարի արդյունքում 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ում 7 մարդ է զոհվել Քոննեքտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում Երկրորդ աշխարհամարտի տարիների B-17 ռմբակոծիչի ավիավթարի արդյունքում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Իշխանությունների տեղեկություններով, օդանավում վթարի պահին եղել է 13 մարդ, այդ թվում անձնակազմի 3 անդամ:

Հոսպիտալացվել է 6 մարդ, որոնցից 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Տուժածներից մեկը եղել է օդանավակայանում:

Հավելենք, որ B-17-ը կարճ թռիչքներ է իրականացրել պատմության և ավիացիայի սիրահարների համար:

Նույն շարքից