Հայաստան 

Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

analitik.am

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Բելգիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան վան Մեուվենը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:

Նույն շարքից