«Ծառայողական սիրավեպ» ֆիլմի 84-ամյա աստղ Ալիսա Ֆրեյնդլիխի թոռնուհին՝ Աննա Միշինսկայան հուլիսին լույս աշխարհ է բերել իր դստերը՝ Սոնյային: Վերջինիս կնքամայրը դարձել է հայուհի Աննա Համբարձումյանը, ով իրեն անվանում է «Թագուհի»:
Աննան իր էջում շնորհակալություն է հայտնել երեխայի ծնողներին իրեն նման պատվի արժանացնելու համար՝ նշելով, որ Սոնյայի մայրիկի հետ ընկերներ են արդեն 20 տարի:
Նշենք, որ Համբարձումյանը գումար վաստակում է կախարդական ծիսակարգեր կազմակերպելով: