Հասարակություն Բարի օր 

Կինը կարող է դատարանով արգելել ամուսնուն մուտք գործել բուքմեյքերական կետ. ԱԺ-ն ընդունեց օրենքը

 

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

 

Օրինագծով մասնավորապես բուքմեյքերական ընկերությունները իրավունք կունենան կետեր ունենալ Երևանի վարչական շրջաններից ամեն մեկում մի հատ, ինչպես նաև Հայաստանի 4 տուրիստական կենտրոններում:

 

Բացի դրանից, օրենքի համաձայն, ամուսիններից մեկը կարող է դատարանի որոշմամբ արգելել մյուսին մուտք գործել բուքմեյքերական կետ:

 

 

Նույն շարքից