Հայաստան 

Փաստորեն էլի խաբվեցինք, Սևանի վիճակը եկող տարի ավելի կծանրանա. ԲՀԿ պատգամավոր

analitik.am

ԱԺ-ում 2015թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն ասաց, թե հանձնաժողովի և Ջրային պետական կոմիտեի հետ համատեղ քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացրել է, որ Սևանի ջրառը մեղմացվելու համար կառուցվելու են չորս ջրամբարներ, սակայն բյուջեում միայն երկուսն են ընդգրկված և ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դիմելով՝ հարցրեց, թե ինչու մյուս երկուսը չեն կառուցվելու 2015-ին:

Այդ երկու՝ Եղվարդի և Մաստարայի ջրամբարների մասին փոխնախարարն ասաց, որ դրանց կառուցման համար դեռևս չկան վարկային ծրագրերը և համաձայնագիրը: «Երբ կլինի դա, մենք կարտացոլենք նաև բյուջեում: Բյուջեում արտացոլված են այն վարկերն ու դրամաշնորհները, որոնք իրավական հիմք ունեն»,-նկատեց նա:

ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ իրենց հավաստիացրել են, որ այդ վարկային ծրագրերը հաստատված են. «Փաստորեն մենք խաբվեցինք էլի: Սևանի վիճակը, սենց ա դուրս գալիս, որ եկող տարի ավելի կծանրանա, էդ էլ էդպես»:

Նույն շարքից