Քաղաքական Միջազգային 

Թրամփը հրաժարվել է «լոխ» լինել Ուկրաինայի հետ հարաբերություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը ապասառեցրել է սենատոր Ռոբ Փորթմանի հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CBS News-ը:

Թրամփի խոսքերով, որոշման միակ պատճառը հենց վերոնշյալ զանգն է: Սենատորը համոզել է նախագահին, որ այդ օգնությունը կարևոր է. «Ես փող տվել եմ, քանի որ Ռոբ Փորթմանը և այլոք զանգահարել են ինձ ու խնդրել անել դա: Սակայն ես չեմ սիրում «լոխ» լինել (I don’t like to be the sucker): Եվրոպական երկրները պետք է ավելի շատ վճարեն Ուկրաինային օգնելու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Օգոստոսի վերջին Թրամփը կարգադրել էր սառեցնել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը:

Նույն շարքից