Տեսանյութեր Հասարակություն 

Հայտնի պրանկերը հարձակվել է Ջասթին Թիմբերլեյքի ոտքի վրա /տեսանյութ/

Պրանկեր Սեդյուկն արդեն հասցրել է ազդել այնպիսի հայտնի աստղերի նյարդերի վրա, ինչպիսիք են Լենարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Քիմ Քարդաշյանը, Ջիջի Հադիդը և Բրեդլի Կուպերը։

Այս անգամ պրանկերի թիրախը եղել է ամերիկյան հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

38-ամյա երգիչը կնոջ հետ ժամանել է Փարիզի նորաձևության շաբաթին մասնակցելու համար: Զույգը դուրս է եկել մեքենայից՝ շրջապատված թիկնապահներով և օգնականներով, բայց Սեդյուկին հաջողվել է անցնել ամբոխի միջով և բռնել Թիմբերլեյքի ոտքը։ Նա բռնել է երգչի ոտքը և երկար ժամանակ բաց չի թողել։

Ի վերջո թիկնապահներին հաջողվել է հեռացնել պրանկերին, և Թիմբերլեյքը կնոջը հավաստիացրել է, որ տեղի ունեցածը զվարճալի է՝ առաջացնելով նրա դեմքին ժպիտ:

Թե ինչ վիճակում է այժմ Սեդյուկը, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից