Քաղաքական Միջազգային 

Զախարովան Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «RT Media»-ի ԶԼՄ-ների խորհրդաժողովում մեղադրել է արևմտյան երկրներին ապատեղեկատվության դեմ պայքարում երկակի ստանդարտների մեջ։

Նա որպես օրինակ նշել է Մեծ Բրիտանիայում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության կապակցությամբ ստեղծված իրավիճակը:

Դիվանագետն անհնար է համարում լրագրության պաշտպանության ֆորում անցկացնել մի երկրում, որտեղ ձերբակալված է մի մարդ, ով ասել է ճշմարտությունը շատ կարևոր իրադարձությունների վերաբերյալ:

Նույն շարքից