Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի հետ «բարիշելը» խելացի որոշում է. Թրամփ

Չնայած ներքաղաքական իրավիճակին, Միացյալ Նահանգներն այսպես թե այնպես «կբարիշի» Ռուսաստանի հետ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հաշվի առնելով հանդիպման ձևաչափը` այն կարելի է անվանել միջազգային: Սակայն, ըստ էության, ներկա լրագրողներին չէր անհանգստացնում ազգային խնդիրները, ուստի պետության ղեկավարը ստիպված էր խոսել նաև ներքաղաքական սկանդալների մասին, ներառյալ՝ Մյուլերի հետաքննությանը Ռուսաստանի միջամտության մասին, որը Թրամփն անվանել է աղբ:

«Ոչ ոք Ռուսաստանի հետ այնքան կոշտ չի վարվել, քան՝ Դոնալդ Թրամփը: Մենք պետք է «բարիշենք» Ռուսաստանի հետ, և կանենք դա, քանի որ դա կլինի խելացի որոշում: Բայց կրկնում եմ՝ ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն չի վարել»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Որպես ասվածի երաշխիք՝ Թրամփն առաջարկել է Պուտինին հարցնել, թե որքանով են նրա խոսքերը համապատասխանում իրականությանը:

Բացի այդ, նա ասել է, որ ունի բոլոր իրավունքները դատի տալու բոլորին, ովքեր ներգրավված են Ռուսաստանի Դաշնության հետ կապեր ունենալու վերաբերյալ կեղծ մեղադրանքների տարածման մեջ:

«Նրանք կործանել են կյանքեր (մարդկանց)՝ հորինված մեղադրանքներով առ այն, որը երբեք գոյություն չի ունեցել (դավադրություն)»,-ասել է Թրամփը:

Նույն շարքից