Հասարակություն 

Ինչու պետք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից․ Քրիստինե Պողոսյան

Ո՞ւր էին լրագրողները, երբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում էր, որ կանանց ու երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ: Այս մասին լրագրողների հետ խոսել է իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին. «Ո՞ւր էիք դուք, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտպան, մարդկանց դուրս էր հրավիրում դահլիճից (հավանաբար նկատի ունի հայտնի տրանսգենդերի հետ կապված միջադեպը): Ես ուզում եմ, որ հավասարազոր արձագանք լինի»:

Պողոսյանը պնդել է, որ Արփիեն Հովհաննիսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում խայտառակ ձևով վիրավորել է Քոչարյանին. «Ինչո՞ւ նրան չէիք ասում, որ պետք չէ մտնել անձնական կյանք: Ի վերջո նա այն մարդն է, ում Արդարադատության նախարար եղած ժամանակ մահացավ «Հաց բերողը»»:

Պողոսյանը նշեց, որ ադեկվատ արձագանք պետք է լինի ամեն ինչին. «Եթե Անդրանիկ Քոչարյանը սխալ արտահայտություն է արել, ճիշտ եք անում, որ ասում եք: Բայց պետք է ադեկվատ արձագանք լինի բոլոր դեպքերին»:

Իմքայլականը չի կարծում, թե Քոչարյանը ցանկացել է վիրավորել. «Քոչարյանը բացառիկ հարգանք ունի բոլորի հանդեպ»:

Հարցին, թե պետք է արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Հովհաննիսյանից, Պողոսյանը պատասխանել է. «Ինչի՞ համար: Նա հասուն տղամարդ է, եթե գտնի, որ պետք է ներողություն խնդրի, կանի դա, ես չէ, որ պետք է դա ասեմ»:

Նույն շարքից