Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը՝ Միհրան Զ.-ն, հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: