Հայաստան 

ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Զարուհի Փոստանջյանի նախագիծը

analitik.am

Նոյեմբերի 2-ին ժամը 16:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված որոշման նախագծի քննարկման ժամանակ զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Ստորև՝ օրենքի նախագիծը:

 

 

Նախագիծ


ՀՀ ԱԺ որոշումը ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին


Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:

 

2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը:

 

3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

 

4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:

 

Հիմնավորում 


ՀՀ ԱԺ որոշումը ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին որոշման նախագծի ընդունման վերաբերյալ


Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները`

 

• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը և բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)

 

• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը )

 

• Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը:

Նույն շարքից