Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը 5 հատ ԳԱԶանիկ է բերում մայրաքաղաք /լուսանկար/

Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երեւանում են եւ մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։

Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ) եւ փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։

Ամռան դժվար ամիսներին մի քանի անգամ առիթ է եղել համբերատարության խնդրանքով դիմելու երեւանցիներին։ Հիմա եկել է ժամանակը՝ շնորհակալություն հայտնելու եւ փաստելու, որ աղբի ճգնաժամը, ինչպես եւ խոստանում էր քաղաքապետ Մարությանի թիմը, անցյալում է։ Էսպես, հաջորդաբար, բոլոր խնդիրները լուծվելու են։
Իսկ ամռան ամիսներին աղբահանության կոլափս գուժող ու դրա քաղաքական հետեւանքները կանխավայելող պարոններն ու տիկնայք, հույս ունեմ, իրենց մեջ քաջություն կգտնեն ու կհաստատեն էս փաստը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից