Հայաստան Քաղաքականություն 

Ինձ թվում է, որ ամեն անկյունից Հրայր Թովմասյանի մի հատ սանիկ դուրս կգա ու կզարմացնի մեզ. իմքայլական պատգամավոր

analitik.am

Ինձ զարմացնում է Հրայր Թովմասյանի սանիկների առատությունը: Այս մասին խորհրդարանում ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:

«Նրանք, ամենայն հավանականությամբ, Հրայր Թովմասյանի բարձր հովանու ներքո ինչ ուզել, արել են: Մեկն Ազգային ժողովում ինչ-որ մեդալների կեղծումով է զբաղվել, մյուսը հայտնի դարձավ նոտարական գրասենյակների առուվաճառքի հետ կապված այդ հանցավոր համագործակցությունից: Մյուսի մասին այսօր բավականին խոսվեց: Ինձ երբեմն թվում է, որ ամեն անկյունից մեզ մի օր մի հատ Հրայր Թովմասյանի սանիկ կպատահի, ով կարող է զարմացնել իր ճարպիկ գործողություններով»,-ասաց Դավոյանը:

Նշենք, որ Թովմասյանի սանիկներից որևէ մեկի մասով դատական վճիռ դեռ չկա:

Նույն շարքից