Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կքննարկի Մինսկի և Կիևի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում է «БЕЛТА» գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Լուկաշենկոն բանակցություններ կանցկացնի Զելենսկիի հետ հոկտեմբերի 4-ին Բելառուսի և Ուկրաինայի մարզերի երկրորդ ֆորումի ժամանակ, որը կանցկացվի Ժիտոմիրում:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բելառուս-ուկրաինական համագործակցության զարգացման հեռանկարները և կարծիքներ կփոխանակեն օրակարգային հարցերի շուրջ:
Բացի այդ, Լուկաշենկոն կխոսի ֆորումի լիագումար նիստում, որը նվիրված կլինի Մինսկի և Կիևի փոխգործակցության ներուժին։