Հայաստան Քաղաքականություն 

Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու. Արմեն Աշոտյան

analitik.am

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.

«Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին:

Արփինե Հովհաննիսյանի հանդեպ ձեր մանդատավոր և ալեհեր թիմակցի գարշելի արարքի դատապարտումն ի սկզբանե բարոյական դաշտում էր: Մի դաշտում, որտեղ ճիշտն ու սխալը բազմաթիվ չգրված օրենքներով կարգավորվող հարց է: Օրենքներ, որոնց խախտման համար նախատեսված պատիժը քրեական կամ վարչական չէ, այն հանրային է և չի ենթարկվում տարաբնույթ հնարքներին, պոակական ֆեյքերի, որոշ անհայտ քաղաքական ծագման պատահական պատգամավորների կռուտիտներին:

Սա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է, ինչ հանրային կարծիքը եռում է, հատկապես տվյալ սուբյեկտի այսօրվա անհաջող բարբաջանքից հետո: Իշխանական մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը տեղափոխել քաղաքակաան դաշտ, հիմնավորելու համար իրենց գործընկերոջ ստոր խոսքերը: Մի դաշտ, որով արդարացնում էին մեր տների և ընտանիքների վրա հարձակումները, դագաղներն ու ծաղկեպսակները, սև ժապավաններն ու իմ “ադրբեջանցի” լինելու մասին բարոյազուրկ նյութերը:

Սակայն լավ իմացեք, որ սա իրականության այլասերման հերթական անհաջող ճիգն է, քանզի խնդիրը բացարձակ քաղաքական չէ, և Սասուն Միքայելյանն իր կողմից այսօր ապացուցեց դա:

Հասարակաքաղաքական դաշտում արդեն դուք վաղուց իրավիճակը հասցրել եք հատակին, իսկ հիմա ստացել եք եզակի հնարավորություն օգտագործել այս սկանդալը մաքրելու համար երկրում տիրող գարշահոտությունը:

Դրա համար պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը կամ ԱԺ-ում ընթացք տաք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով:

Գնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու»:

Նույն շարքից