Փարիզի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է 5 ոստիկանի վրա: Ինչպես հայտնել է Le Figaro-ն, հարձակման արդյունքում 2 զոհ կա: Ավելի ուշ պարբերականը գրել է, որ առնվազն մեկ զոհ կա՝ ոստիկանության աշխատակցուհի:
Նախնական տեղեկություններով հարձակումը անձնական հաշվեհարդար է:
Հարձակվողին չեզոքացրել են:
Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում դեպքի վայր է մեկնելու Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները:
France 24-ն իր հերթին հայտնում է, որ վիրավոր ոստիկանների թիվը հասնում է 2-ի: