Բիզնես Հասարակություն 

Գործարարների բանկային հաշիվներին արգելանք դնելիս չկատարված պարտավորությունները հաշվի կառնվեն

analitik.am

Կառավարության վաղվա նիստում փոփոխություններ են արվելու «Հարկերի մասին» ՀՀ օրենքում, որով կկարգավորվի հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման կարգը: 

«Ներկայումս բացակայում է Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքը վերացնելու հստակ` ըստ քայլերի հաջորդականության կարգը, որը առաջացնում է լրացուցիչ վարչարարության անհրաժեշտություն և անորոշություն գործարարների համար: 

Ընթացակարգի անկատարելության արդյունքում գործնականում արգելադրվում են գործարարների բանկային հաշիվներին առկա ամբողջ դրամական միջոցները, առանց հաշվի առնելու պարտավորության չափը, ինչը առաջացնում է խոչընդոտներ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար: 

Սույն որոշման նախագծի ընդունմամբ հստակ կկարգավորվի հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման կարգը` հարկային պարտավորությանը համաչափ, հարկ վճարողի այլ գույքի արգելադրման կարգը, ինչպես նաև արգելադրված գույքը արգելանքից հանելու կարգը»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

 
 
 

Նույն շարքից