Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ամբողջությամբ մերկ լուսանկարվել է ֆրանսիական «Madame Figaro» ամսագրի համար։ Լուսանկարն Ինսթագրամի իր էջում հրապարակել է հրատարակության գլխավոր խմբագիր Ռիչարդ Ջինորիոն։

Համացանցի օգտատերերը և Ջոլիի երկրպագուները հավանել են նրա նոր լուսանկարը՝ մեկնաբանելով՝ «Պարզապես իդեալական», «Նա միշտ կմնա լեգենդ», «Այսքան կրքոտ լինելը խելահեղություն է»։
Լուսանկարը հավանել են նաև դերասանուհի Մոնիկա Բելուչին և թոփ մոդել Կարլա Բրունին։