Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն աշխատանքից ազատել է Պատիժների կատարման դաշնային ծառայության պետին ու 5 գեներալի

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոյին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Իրավական տեղեկատվության կայքում հրապարակված փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 30–ին։

Կորնիենկոն գլխավորել է Պատիժների կատարման դաշնային ծառայությունը ավելի քան 7 տարի։ Մինչ այդ նա ծառայել է անվտանգության մարմիններում, գլխավորել Պետական ֆելդեգերական ծառայությունը։

Պուտինը պաշտոնանկ է արել հինգ գեներալի և երկու դատախազի։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կորնիենկոն ազատվել է պաշտոնից ծառայության մեջ գտնվելու ընթացքում տարիքի պատճառով. սեպտեմբերի 30–ին լրացել է նրա 65-ամյակը։

Կորնիենկոն գլխավորել է ՊԿՏԾ–ը ավելի քան 7 տարի` 2012թ.–ի հունիսից։

Մինչ այդ նա ծառայել է պետանվտանգության մարմիններում, եղել է Պետական ֆելդեգերական ծառայության ղեկավար։

 

Նույն շարքից