Հայաստան Քաղաքականություն 

Ես անհնազանդ չեմ, բայցև ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը. Իմ քայլի պատգամավոր. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» Դուք համարվում եք Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օրինագծի փակ-գաղտնի քվեարկության ժամանակ որպես հնարավոր դեմ քվեարկող․ եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք քվեարկելու՝ հարցրինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ «Ես անհնազանդ չեմ, բայցև ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը։

Ընդ որում, այդ կարծիքը եղել է լսելի, բարձրաձայն. սա այն հարցն է, որին պետք է պատասխանեն իրավագետներն ու սահմանադրագետները։ Սպասում եմ իրենց կարծիքին։ Այնուհանդերձ, Թովմասյանի՝ ՍԴ-ում գտնվելն ինձ համար դեռ այս օրինագծից առաջ` մինչև հեղափոխությունը, համարվել է խնդրահարույց։ Նա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, որը գործել է այլոց վերահսկողության ներքո:

Իմ քվեարկությունը, բնականաբար, կլինի փակ, չեմ ասի ինչպես եմ քվեարկելու, սակայն կարծում եմ` ես խմբակցությունից առանձին կարծիք չունեմ»: Չե՞ք կարծում, որ այդ դեպքում «անկողմնակալ» մարդու Ձեր վարկանիշն անկում կգրանցի։

«Առհասարակ չեմ մտածում, որովհետև խնդիրն այն է, թե որքանով են առաջ քաշված մոտեցումներն օրենքի շրջանակներում․ հետևելու եմ քննարկման ընթացքին, քվեարկությանս արդյունքը լինելու է ըստ այդմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից