Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը պատրաստվում է հաջորդը պաշտոնանկ անել Տոնոյանին, սակայն կարող է հայտնվել բավական տհաճ իրավիճակում

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի համար հաջորդ թիրախը կառավարությունում պաշտպանության նախարարն է։ Դավիթ Տոնոյանը, որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանին, և վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում պատրաստվում է նրան ևս պաշտոնանկ անելու։

Սակայն, մեր տեղեկություններով, Տոնոյանի առնչությամբ կա մի մտահոգություն։ Նա ընդունված է գեներալների, հրամանատարների շրջանում, և եթե Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող է հայտնվել Փաշինյանը։

Այս մտահոգությունն անտեղի չէ, որովհետև, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ գեներալներ նեղ շրջանակում ասել են, որ կառավարությունում մնացել է միայն մի մարդ, որին նրանք կմիանան, եթե քաղաքական անկանխատեսելի զարգացումներ լինեն։ Ի դեպ, քաղաքական որոշ ուժերի համար ևս Տոնոյանն ընդունելի է։ Իսկ այս հանգամանքին չի կարող Նիկոլ Փաշինյանը հանգիստ վերաբերվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից