Վլադիմիր Պուտինը 1990-ականները համարում է երկրի պատմության մեջ ամենադժվարիններից:
Ելույթ ունենալով «Վալդայ» լիագումար նիստի քննարկմանը՝ Պուտինն ասել է, որ այդ տարիներին Ռուսաստանի տնտեսությունը և պետությունն ընդհանուր առմամբ եղել է կործանման եզրին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ դա կարող էր բերել քաղաքացիական պատերազմի: Այս մասին հայտնում է «комсомольская правда»-ն։
«Եվ միայն շնորհիվ բացառիկ հայրենասիրության, քաջության, հազվագյուտ համբերության և ռուս ժողովրդի և Ռուսաստանի այլ ժողովուրդների քրտնաջան աշխատանքի, մեր երկիրը խուսափեց այս վտանգավոր գծից»,-ասել է նա։
Պուտինն ասել է նաև, որ Ռուսաստանն այդ տարիներին կանգնած էր միջազգային ահաբեկչության սպառնալիքի առաջ։