Գրոզնից Մոսկվա թռչող օդանավը երեխայի մահվան պատճառով պարտադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ մահացողը 2 ամսական աղջնակ է:
Նախնական տեղեկություններով, երեխան ի ծնե լուրջ հիվանդություն է ունեցել, ինչն էլ կարող էր հանգեցնել մահվան:
Համապատասխան դատաբժշկական փորձաքննության արդյունքներից կախված կկայացվեն հաջորդ որոշումները: