«Իրավունք» թերթը գրում է. «Իջևանյան մեր աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի դասընկերները Տավուշի մարզում տարբեր պաշտոններ են զբաղեցնում:
Ըստ Իջևան քաղաքում շրջանառվող լուրերի՝ վարչապետ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանն ամիսներ առաջ նշանակվել է Տավուշի մարզի կրթության բաժնի վարիչ:
Խոսակցությունների համաձայն՝ ևս մեկ մանկության ընկեր՝ Օթարյան ազգանունով, մոտ ժամանակներս կստանա պաշտոն բնապահպանության ոլորտում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում