Հայաստան Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը, Արեն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը չկորցրեցին պահը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անտեսելով այն, թե որ հարցն է քվեարկության դրվում, դիմեց ՍԴ անդամ դատավորներին՝ կոչ անելով վերջիններիս իրենց չնույնացնել Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնել իրենց անցած ճանապարհը, առաջնորդվել խղճով, գիտելիքներով:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Իմ քայլի պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ կոչ անելով «ՍԴ անդամներին չզբաղվել արկածախնդրությամբ»: «ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»,-ասաց պատգամավորը:

Բաբկեն Թունյանն իր հերթին հիշեցրեց, որ քվեարկության է դրվել կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախագիծը, պետք չէ քվեարկության ժամանակ շփոթվել:

Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև իմքայլական Սոնա Ղազարյանը, ով միացավ Սիմոնյանի և Մկրտչյանի կոչին. «Խնդրում եմ ՍԴ անդամներին կայացնել անաչառ որոշում: Մենք այսօր որոշումն ուղարկելու ենք ՍԴ և պահանջում ենք, որպեսզի ՍԴ անդամ դատավորներն օրենքի տառին ու ոգուն համաձայն որոշում կայացնեն»:

Ելույթ ունեցավ նաև Իմ քայլի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով ներողամտություն հայցեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ գրության մեջ տեխնիկական վրիպակի համար: Խոսքն  այն մասին է, որ «հոկտեմբերի 24»-ի փոխարեն համապատասխան գրության մեջ գրված է եղել «սեպտեմբերի 24»: Վարդանյանը նշեց, որ պետաիրավական հանձնաժողովը պարտավորություն չի ունեցել հրավիրելու Թովմասյանին: Բացի դրանից, Թովմասյանին կայանալիք նիստի մասին զգուշացվել է նաև հեռախոսազանգով:

Վարդանյանի համար խնդրահարույց է նաև այն, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը համապատասխան դիմումը հրապարակել է անձնական ֆեյսբուքյան էջում: Նա պահանջեց, որ ՍԴ-ն համապատասխան գնահատական տա տեղի ունեցածին:

Նույն շարքից